Thursday, August 19, 2010

No problem! Ասում է Դավութօղլուն, բայց պատվիրակություն է ուղարկում Վաշինգտոն

Tert.am. 19-8-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարա–Վաշինգտոն հարաբերություններում որևէ խնդիր չկա։ Այս մասին հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը։ Պարբերականը, այդուհանդերձ, կասկածի տակ է առնում Դավութօղլուի այս վստահությունը՝ նկատելով, որ նա պատրաստվում է պատվիրակություն ուղարկել Վաշինգտոն։ Մասնավորապես, թերթի տվյալներով, Վաշինգտոն կուղևորվի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի գլխավորած պատվիրակությունը, որն ԱՄՆ վարչակազմից կխնդրի օգնել իրենց ԱՄՆ Կոնգրեսի հետ Անկարայի հարաբերությունները բարելավելու հարցում։ Թերթը նկատում է, որ ԱՄՆ Կոնգրեսում Անկարայի դիրքերը թուլացել են Իսրայելի հետ օրեցօր վատթարացող և Իրանի հետ ջերմ հարաբերությունների պատճառով։ Բացի դրանից, թուրքական պատվիրակությունն ԱՄՆ պաշտոնյաներին կփորձի բացատրել, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության առանցքը չի փոխվում։

No comments: