News.am. 12-8-2010- Թուրքիայի կառավարությունը հետաձգել է բյուջետային բարեփոխումները: Ենթադրվում էր, որ 2011 թվականի բյուջեի նախագիծն արդեն պետք է հիմնված լինի նոր սկզբունքների վրա, բայց արդյունաբերության նախարար Նիհատ Էրգյունը հայտարարել է, որ դա հետաձգվում է մինչեւ 2012 թվական: Հաղորդում է euronews-ը:
Ավելի վաղ, Թուրքիան որոշել էր համաձայնագիր չկնքել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ` հերթական վարկն ստանալու շուրջ: Միջազգային վարկանիշային գործակալությունները մտավախություն ունեն, որ Թուրքիայի պետական պարտքն ու բյուջեի դեֆիցիտը վտանգավոր չափերի կարող են հասնել:
Բյուջետային բարեփոխումները նպատակ ունեն 10 տարվա ընթացքում այդ երկրի բյուջեի դեֆիցիտը հասցնել ՀՆԱ-ի 1 տոկոսի, իսկ պետական պարտքը` ՀՆԱ-ի 30 տոկոսի: 2009 թվականի տվյալներով, Թուրքիայի բյուջեի դեֆիցիտը կազմում է ՀՆԱ 5,5 տոկոսը, իսկ պետական պարտքը` ՀՆԱ 45 տոկոսը:Thursday, August 12, 2010
Պարտքերի մեջ խրված Թուրքիան որոշել է հետաձգել բյուջետային բարեփոխումները
News.am. 12-8-2010- Թուրքիայի կառավարությունը հետաձգել է բյուջետային բարեփոխումները: Ենթադրվում էր, որ 2011 թվականի բյուջեի նախագիծն արդեն պետք է հիմնված լինի նոր սկզբունքների վրա, բայց արդյունաբերության նախարար Նիհատ Էրգյունը հայտարարել է, որ դա հետաձգվում է մինչեւ 2012 թվական: Հաղորդում է euronews-ը:
Ավելի վաղ, Թուրքիան որոշել էր համաձայնագիր չկնքել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ` հերթական վարկն ստանալու շուրջ: Միջազգային վարկանիշային գործակալությունները մտավախություն ունեն, որ Թուրքիայի պետական պարտքն ու բյուջեի դեֆիցիտը վտանգավոր չափերի կարող են հասնել:
Բյուջետային բարեփոխումները նպատակ ունեն 10 տարվա ընթացքում այդ երկրի բյուջեի դեֆիցիտը հասցնել ՀՆԱ-ի 1 տոկոսի, իսկ պետական պարտքը` ՀՆԱ-ի 30 տոկոսի: 2009 թվականի տվյալներով, Թուրքիայի բյուջեի դեֆիցիտը կազմում է ՀՆԱ 5,5 տոկոսը, իսկ պետական պարտքը` ՀՆԱ 45 տոկոսը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment