Aysor.am. 12-8-2010- Միջազգային հանրությունը օգոստոսի 12-ին տոնում է Երիտասարդության միջազգային օրը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ 1999-ի օգոստոսի 12-ը հռչակվել է որպես Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998-ի օգոստոսի 8-12-ը` Լիսաբոնում տեղի ունեցած երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ:
Օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձն է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը` ընդգծելով, որ երիտասարդները կառուցելու են ավելի ապահով և ավելի արդար աշխարհ:
«Այս տարվա Երիտասարդության միջազգային օրվա հիշատակումը կարևորվում է նաև Երիտասարդության միջազգային տարվա մեկնարկով` «Երկխոսություն և փոխըմբռնում» թեմայի համատեքստում»,- ասել է նա և ընդգծել, որ այս տարվա ընթացքում հատուկ ուշադրության կարժանան երկխոսությունները և փոխհամաձայնությունները սերունդների, մշակույթների և կրոնների միջև:
«Համաշխարհային տնտեսական ճգնաժամն ունեցել է անհամաչափ ազդեցություն երիտասարդների վրա: Նրանցից շատերը կորցրել են իրենց աշխատանքը, պայքարել են գտնել անգամ ցածր վարձատրվող աշխատանք և ունեցել են հնարավորություն ամբողջացնել իրենց ոչ լրիվ կրթությունը»,- նշված է Պան Գի Մունի ուղերձում:
«Ես հաճախակի ոգեշնչվում եմ այն երիտասարդների բարի կամքով, տաղանդով և իդեալիզմով, որոնց հանդիպում եմ: Նրանք իրականացնում են կարևոր ներդրումներ աղքատության հաղթահարման, հիվանդությունների տարածման ու կլիմայի փոփոխության դեմ պայքարում, ինչպես նաև Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու մեր գործում: Ես կոչ եմ անում անդամ պետություններին ավելացնել իրենց ներդրումները երիտասարդների համար, որպեսզի նրանք կարողանան անել ավելին»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Նա ընդգծել է նաև, որ երիտասարդները պետք է հարգեն մյուսներին, լսեն նրանց կարծիքը և վեճերը հարթելու ունակություն ունենան:
Պան Գի Մունը կարևորել է նաև սերունդների փոխհամաձայնությունը` կոչ անելով երիտասարդների մասնակցությունը տարբեր ռազմավարությունների, ծրագրերի և որոշումների ընդունման գործընթացում` հանուն կայուն ապագայի:Thursday, August 12, 2010
Պան Գի Մուն. Երիտասարդների կարիքներն առաջնահերթ են
Aysor.am. 12-8-2010- Միջազգային հանրությունը օգոստոսի 12-ին տոնում է Երիտասարդության միջազգային օրը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ 1999-ի օգոստոսի 12-ը հռչակվել է որպես Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998-ի օգոստոսի 8-12-ը` Լիսաբոնում տեղի ունեցած երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ:
Օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձն է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը` ընդգծելով, որ երիտասարդները կառուցելու են ավելի ապահով և ավելի արդար աշխարհ:
«Այս տարվա Երիտասարդության միջազգային օրվա հիշատակումը կարևորվում է նաև Երիտասարդության միջազգային տարվա մեկնարկով` «Երկխոսություն և փոխըմբռնում» թեմայի համատեքստում»,- ասել է նա և ընդգծել, որ այս տարվա ընթացքում հատուկ ուշադրության կարժանան երկխոսությունները և փոխհամաձայնությունները սերունդների, մշակույթների և կրոնների միջև:
«Համաշխարհային տնտեսական ճգնաժամն ունեցել է անհամաչափ ազդեցություն երիտասարդների վրա: Նրանցից շատերը կորցրել են իրենց աշխատանքը, պայքարել են գտնել անգամ ցածր վարձատրվող աշխատանք և ունեցել են հնարավորություն ամբողջացնել իրենց ոչ լրիվ կրթությունը»,- նշված է Պան Գի Մունի ուղերձում:
«Ես հաճախակի ոգեշնչվում եմ այն երիտասարդների բարի կամքով, տաղանդով և իդեալիզմով, որոնց հանդիպում եմ: Նրանք իրականացնում են կարևոր ներդրումներ աղքատության հաղթահարման, հիվանդությունների տարածման ու կլիմայի փոփոխության դեմ պայքարում, ինչպես նաև Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու մեր գործում: Ես կոչ եմ անում անդամ պետություններին ավելացնել իրենց ներդրումները երիտասարդների համար, որպեսզի նրանք կարողանան անել ավելին»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Նա ընդգծել է նաև, որ երիտասարդները պետք է հարգեն մյուսներին, լսեն նրանց կարծիքը և վեճերը հարթելու ունակություն ունենան:
Պան Գի Մունը կարևորել է նաև սերունդների փոխհամաձայնությունը` կոչ անելով երիտասարդների մասնակցությունը տարբեր ռազմավարությունների, ծրագրերի և որոշումների ընդունման գործընթացում` հանուն կայուն ապագայի:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment