Thursday, August 12, 2010

Թուրքիան վտանգում է Վաշինգտոնի հետ հարաբերությունները և շարունակում նավթ մատակարարել Իրանին

Tert.am. 12-8-2010- Չնայած ԱՄՆ կողմից պատժամիջոցների կիրառման սպառնալիքին՝ Թուրքիան մտադիր է շարունակել Իրանին նավթամթերքի տրամադրումը։ Այս մասին հայտնում է իսրայելանական Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի հայտարարությունը։ Թուրքիայում բենզինի և այլ նավթամթերքի արտահանման ոլորտում մենաշնորհ ունեցող նավթամշակման «Թուփրաս» ընկերությունը չի զգուշանում ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից պատասխան պատժիչ միջոցներից։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, ըստ ամերիկյան օրենքների, իրավունք ունի արգելափակել պատժամիջոցների ռեժիմը խախտող ընկերությունների համար ԱՄՆ բանկային համակարգի մատչումը և նրանց հետ պայմանագրերի կնքումը։ «Մեզ համար Իրանն ավելի կարևոր է, քան Ամերիկան, որովհետև ոչ թե ԱՄՆ-ից, այլ հենց Իրանից ենք մենք ստանում հում նավթ»,- ասել է «Թուփրասի» ներկայացուցիչը։

No comments: