Monday, August 2, 2010

Նեզավիսիմայա գազետա». Պատերազմը Ղարաբաղում Մոսկվային կդարձնի նավթի մոնոպոլիստ

News.am. 2-8-2010- Ռուսաստանը սկսում է նոր, ավելի ակտիվ ռազմական քաղաքականություն իր հարավկովկասյան գործընկերոջ՝ Ադրբեջանի նկատմամբ, գրում է «Նեզավիսիմայա գազետայի» մեկնաբան Վլադիմիր Մուխինը՝ մեկնաբանելով վերջին տեղեկությունները, թե Մոսկվան պատրաստ է Բաքվին վաճառել C-300 «Ֆավորիտ» զենիթա-հրթիռային համալիրների երկու դիվիզիոն: Պարբերականի տվյալներով, գործարքի հնարավորության փաստը հաստատվել է: Հայտնի է, որ Տվերի ռազմա-տիեզերական պաշտպանության ակադեմիայում արդեն մի քանի տարի ադրբեջանցի կուրսանտներ են սովորում, այդ թվում՝ ուսումնասիրում են C-300 համալիրները: Թերթը նշում է նաեւ, որ գործարքը միայն քննարկման փուլում է, սակայն սկզբունքային որոշումն արդեն ընդունվել է կառավարության կողմից: Նշենք նաեւ, որ օգոստոսի 1-ին Բաքու է ժամանել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական աղբյուրները, ակնկալվում է, որ հանդիպումների ընթացքում նա քննարկելու է սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Ադրբեջան կատարելիք այցը: Առայժմ չի հաղորդվում՝ քննակվելու է արդյոք C-300-ների հարցը, թե ոչ: Աշխարհաքաղաքական տեսանկյունից, ըստ թերթի, ղարաբաղյան պատերազմի վերսկսումը միանգամից կբարձրացնի նավթի գները։ Եվ Ռուսաստանը այս առումով նավթարդյուանհանման հարցում կարող է դառնալ գրեթե մոնոպոլիստ, իհարկե, ոչ երկար ժամանակով։

No comments: