Monday, August 2, 2010

Իսրայելը համաձայնել է «Ազատության տորմիղի» հարցով միջազգային հանձնաժողովի ստեղծմանը

Tert.am. 2-8-2010- Իսրայելն իր սկզբունքային համաձայնությունն է տվել Թուրքիայից Գազայի հատված մարդասիրական բեռ տեղափոխող «Ազատության տորմիղի» վրա տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար ՄԱԿ–ի միջազգային հանձնաժողովի ստեղծմանը։ Ինչպես հայտնում է Jpost–ը, Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքն այդ մասին հայտնել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին։ Ենթադրվում է, որ հանձնաժողովը կգլխավորի Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Ջեֆրի Պալմերը, հանձնաժողովում կարող են ընդգրկվել ԱՄՆ–ի, ՄԱԿ–ի, Իսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչները։ Նշենք, որ թուրք-իսրայելական հարաբերությունները վերջնականապես չխզելու համար Անկարան Իսրայելից պահանջում էր նաև վերոհիշյալ հարցի հետաքննության համար միջազգային հանձնաժողով սկսել։

No comments: