Monday, August 2, 2010

Նարիշկին. Բաքվի եւ Մոսկվայի առանցքային դիրքորոշումները համընկնում են

News.am. 2-8-2010- Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը օգոստոսի 2-ին Բաքվում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ռամիզ Մեհթիեւի հետ: Ինչպես հաղորդում է APA-ն, Նարիշկինը լրագրողներին հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել են քաղաքական, տնտեասական եւ սոցիալական ոլորտներում համագործակցության հարցեր. «Միջազգային ասպարեզում առանցքային հարցերի մեծ մասի շուրջ մեր երկրների տեսակետները համընկնում են ամբողջությամբ: Մենք շատ բավարարված ենք, թե ինչպես է զարգանում համագործակցությունը տնտեսական ոլորտում: Չնայած գլոբալ ֆինանսական ճգնաժամին, կորուստները չնչին են եղել, եւ մենք վստահ ենք, որ կարճ ժամկետում հնարավոր կլինի վերականգնել ապրանքաշրջանառության այն ծավալը, որ եղել է 2008թ.»,- ասել է նա: Նարիշկինը նկատել է, որ տնտեսական համագործակցության ամենամեծ ոլորտը էներգետիկան է: Նարիշկինը հիշեցրել է, որ գազային ոլորտում նոր պայմանավորվածություններ կան, եւ այդպիսիք կլինեն նաեւ էլեկտրաէներգիայի ոլորտում:

No comments: