News.am. 4-8-2010- Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցներն օրերս, «Ֆիրմա Նյու» մաքսային պահեստում քաշի անհամապատասխանություն են արձանագրել «Օրանժ Արմենիա» եւ «Ֆելիքս-Ալեքս» կազմակերպությունների անունով ներմուծված բեռի արտաքին տեսողական զննության ժամանակ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, պարզվել է, որ առանց մաքսային ապահովման միջոցը վնասելու, հնարավոր է եղել կողպեքը քանդելու միջոցով բացել բեռնախցիկը: Արդյունքում պարզ է դարձել, որ բեռի քաշը (ալյումինե լարեր եւ ավտոմեքենայի խլացուցիչներ) շուրջ 1,5 տոննայով պակաս է` մաքսակետում արձանագրված քաշի համեմատ:
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Մանրամասները կպարզի հետաքննությունը:
Բացի այդ, ՊԵԿ-ի աշխատակիցներն օրերս Մեղրիի մաքսակետում բացահայտել են մաքսանենգության նաեւ այլ դեպքեր. կանխվել է շուրջ 50 գրամ թմրամիջոցի ապօրինի ներկրումը Հայաստան:
Մի դեպքում թմրանյութը հայտնաբերվել է Մեղրիի մաքսակետով Իրանից ժամանած քաղաքացի Ալիռեզա Ալիմիռեզայի Մուհամմադի մոտ. վերջինս թմրանյութը (սեւ գույնի ափիոնանման զանգված) թաքցրել էր տաբատի գրպանում:
Իսկ մյուս դեպքում թմրամիջոցը հայտնաբերվել է Իրանի քաղաքացի Էյվազի Բուչլուի Ամիր Գալամալիի մոտ, ով փորձել էր թմրանյութը թաքցնել կոշիկի մեջ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Իրանի երկու քաղաքացիներն էլ կալանավորված են:Wednesday, August 4, 2010
Իրանի քաղաքացիները թմրանյութը Հայաստան են բերում կոշիկի կամ տաբատի մեջ թաքցրած
News.am. 4-8-2010- Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցներն օրերս, «Ֆիրմա Նյու» մաքսային պահեստում քաշի անհամապատասխանություն են արձանագրել «Օրանժ Արմենիա» եւ «Ֆելիքս-Ալեքս» կազմակերպությունների անունով ներմուծված բեռի արտաքին տեսողական զննության ժամանակ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, պարզվել է, որ առանց մաքսային ապահովման միջոցը վնասելու, հնարավոր է եղել կողպեքը քանդելու միջոցով բացել բեռնախցիկը: Արդյունքում պարզ է դարձել, որ բեռի քաշը (ալյումինե լարեր եւ ավտոմեքենայի խլացուցիչներ) շուրջ 1,5 տոննայով պակաս է` մաքսակետում արձանագրված քաշի համեմատ:
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Մանրամասները կպարզի հետաքննությունը:
Բացի այդ, ՊԵԿ-ի աշխատակիցներն օրերս Մեղրիի մաքսակետում բացահայտել են մաքսանենգության նաեւ այլ դեպքեր. կանխվել է շուրջ 50 գրամ թմրամիջոցի ապօրինի ներկրումը Հայաստան:
Մի դեպքում թմրանյութը հայտնաբերվել է Մեղրիի մաքսակետով Իրանից ժամանած քաղաքացի Ալիռեզա Ալիմիռեզայի Մուհամմադի մոտ. վերջինս թմրանյութը (սեւ գույնի ափիոնանման զանգված) թաքցրել էր տաբատի գրպանում:
Իսկ մյուս դեպքում թմրամիջոցը հայտնաբերվել է Իրանի քաղաքացի Էյվազի Բուչլուի Ամիր Գալամալիի մոտ, ով փորձել էր թմրանյութը թաքցնել կոշիկի մեջ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Իրանի երկու քաղաքացիներն էլ կալանավորված են:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment