
Tert.am. 4-8-2010- Սպիտակ տան վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվում է իրանցի իր պաշտոնակից Մահմուդ Ահմադինեժադի հետ ուղիղ հանրային բանակցություններից։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Սպիտակ տան ներկայացուցիչները լրագրողներին ասել են, որ նախկինի պես պատրաստ են Իրանի միջուկային ծրագրի շուրջ կառուցողական քննարկման, բայց միայն Թեհրանի կողմից մտադրությունների լրջության ցուցադրության դեպքում, քանի որ Օբամայի հետ հանրության առջև դեմ առ դեմ հանդիպելու Ահմադինեժադի առաջարկը լուրջ չի գնահատվում ԱՄՆ ադմինիստրացիայի կողմից։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահը կշտամբել էր ԱՄՆ նախագահին՝ Իրանի հետ հարաբերությունները բարելավելու «պատմական հնարավորությունը» բաց թողնելու համար՝ դեմ առ դեմ հանդիպում առաջարկելով Օբամային։
Ահմադինեժադը նախատեսում է սեպտեմբերին այցելել ԱՄՆ՝ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար:
No comments:
Post a Comment