Tert.am. 4-8-2010- ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը օգոստոսի 3-ին քվեարկությամբ հավանություն տվեց ավելի քան 30 երկրներում ԱՄՆ-ի նոր դեսպանների պաշտոններում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի կողմից ներկայացված թեկնածություններին:
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է նաև Անկարայում ԱՄՆ նոր դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի, ինչպես նաև Բաղդադում ԱՄՆ նոր դեսպան Ջեյմս Ջեֆրիի թեկնածությունները: Անկարայում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում Ռիկարդոնեն փոխարինելու է Ջեֆրիին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածության հարցի քննարկման ժամանակ վերջինս հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության հարցում ինքը շարունակելու է պաշտպանել ամերիկյան վարչակազմի որդեգրած քաղաքականությունը:
Պատասխանելով սենատորների` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերին` Ռիկարդոնեն, ասել էր, որ Հայաստանի և Թուրքիայի մերձեցումը կամրապնդի կայունությունն ու բարեկեցությունը ողջ տարածաշրջանում և որ ԱՄՆ–ն շարունակելու է հորդորել Թուրքիային վավերացնել հայ-թուրքական Արձանագրությունները:Wednesday, August 4, 2010
Ամերիկյան Սենատը հաստատեց Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը
Tert.am. 4-8-2010- ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը օգոստոսի 3-ին քվեարկությամբ հավանություն տվեց ավելի քան 30 երկրներում ԱՄՆ-ի նոր դեսպանների պաշտոններում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի կողմից ներկայացված թեկնածություններին:
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է նաև Անկարայում ԱՄՆ նոր դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի, ինչպես նաև Բաղդադում ԱՄՆ նոր դեսպան Ջեյմս Ջեֆրիի թեկնածությունները: Անկարայում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում Ռիկարդոնեն փոխարինելու է Ջեֆրիին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածության հարցի քննարկման ժամանակ վերջինս հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության հարցում ինքը շարունակելու է պաշտպանել ամերիկյան վարչակազմի որդեգրած քաղաքականությունը:
Պատասխանելով սենատորների` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերին` Ռիկարդոնեն, ասել էր, որ Հայաստանի և Թուրքիայի մերձեցումը կամրապնդի կայունությունն ու բարեկեցությունը ողջ տարածաշրջանում և որ ԱՄՆ–ն շարունակելու է հորդորել Թուրքիային վավերացնել հայ-թուրքական Արձանագրությունները:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment