Tuesday, August 3, 2010

Նյարդային վրացիները հարձակման են անցել հայերի դեմ

News.am. 3-8-2010- Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքանդր Նալբանդովի հայտարարությունը հայկական եկեղեցիների մասին ազգային փոքրամասնությունների նկատմամբ նյարդային վերաբերմունքի դրսեւորում են: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Նրա ելույթները որեւէ կապ չունեն պատմական գիտելիքների հետ, դա միանշանակ է, դրանք ավելի շուտ քաղաքական բնույթ ունեն»,- հայտարարել է Իսկանդարյանը: Նրա խոսքով, նման հայտարարություններ հնչում են պարբերաբար եւ, կարող են տարօրինակ հնչել, սակայն ազգային փոքրամասնությունների, մասնավորապես հայերի նկատմամբ վերաբերմունքի դրսեւորում է: «Ազգային փոքրամասնությունները միշտ էլ առանցքային դեր են կատարել վրացական պետականության կայացման գործում, եւ այդ հողի վրա Վրաստանում որոշակի կոմպլեքսներ կան»,- նկատել է քաղաքագետը: Ըստ Իսկանդարյանի՝ այսօր Վրաստանում երկու իրական փոքրամասնություններ կան՝ հայերն ու ադրբեջանիցները, ընդ որում, եթե վերջիններն անկազմակերպ են եւ քաոսային կերպով ցրված երկրով մեկ, հայերն ունեն հստակ կազմակերպված կառույցներ, իրենց քաղաքական ներկայացուցչությունը, ինչը անհանգստացնում է Վրաստանի իշխանություններին եւ հանրությանը: «Վրացական հասարակությունը հայերին որպես սպառնալիք է դիտարկում»,- հավաստիացրել է Իսկանդարյանը:

No comments: