Tuesday, August 3, 2010

Իրավիճակը հարթվա՞ծ է

«ՀԵՏՔ» 3-8-2010- Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում տեղի ունեցող իրադարձություններն ու դեպքերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ուսումնասիրվում են: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը և մանրամասներ լինելու դեպքում խոստացավ լրացուցիչ տեղեկացնել: «Հացադուլը դադարեցնելու համար Մայր Աթոռն ի՞նչ քայլեր է ձեռնարկել հարցին» Տեր Վահրամը պատասխանեց. «Ինձ թվում է` այդ վիճակն արդեն հարթված է: Մենք մշտական կապի մեջ ենք ճեմարանի կառավարչի հետ և կարծում եմ, որ իրավիճակը կհարթվի»: Այս պահին պատվիրակություն չի գնացել Կալկաթա, հարցը կքննարկվի և այդ ժամանակ կորոշվի` արդյոք պետք է պատվիրակ գնա, թե ոչ:

No comments: