Monday, August 2, 2010

Կիրսան Իլյումժինով. Հայաստանը և Ադրբեջանը փոխզիջման չգնացին

Tert.am. 2-8-2010- ՖԻԴԵ- ի նախագահ Կիրսան Իլյումժինովը «Սպորտ- Էքսպրեսին» տված հարցազրույցում անդրադարձել է հավակնորդների մրցաշարը Բաքվից Կազան տեղափոխելու հարցին. «Մենք մինչև վերջին պահը խորհրդակցում էինք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ` այն հույսով, որ կգտնենք փոխզիջումային որոշում: Սակայն, երբ պարզ դարզավ, որ մրցաշարի կայացումը վտանգի տակ է, սկսեցինք այլ տարբերակ փնտրել: Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի առաջարկը` մրցաշարը Կազանում անցկացնելու վերաբերյալ, ոգևորությամբ ընդունվեց ֆեդերացիայի նախագահության գործկոմի կողմից: Ինչպես հայտնում է armsport.am-ը, ՖԻԴԵ-ի նախագահն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու Մամեդյարովին իրավունք է տրվել մասնակցելու հավակնորդների մրցաշարին, քանի որ այն կայանալու է ոչ թե Ադրբեջանում (այս դեպքում կազմակերպիչ երկիրն իրավունք ունի մեկ խաղացող էլ հայտավորել), այլ` Ռուսաստանում: Եվ ակամա ծնվում է այն միտքը, արդյո՞ք ադրբեջանական փողերով չի անցկացվելու մրցաշարը. «Ոչ մի դեպքում: Մրցանակային հիմնադրամը երաշխավորել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան: Նախագահական խորհրդում հայտարարվել է, որ այն կլինի 500 հազար եվրոյից ոչ պակաս: Ես շնորհակալ եմ Ադրբեջանի շախմատի ֆեդերացիային, որն ըմբռնումով մոտեցավ այն մրցաշարը Բաքվում չանցկացնելու որոշմանը: Մենք նախապես պայմանավորվել էինք, որ նրանց շախմատիստներից մեկին լրացուցիչ տեղ է հատկացվելու, հետևաբար իրավիճակի փոփոխությունից հետո ճիշտ չհամարեցինք փոխել մեր նախնական որոշումը»,- պարզաբանել է Իլյումժինովը:

No comments: