Tuesday, August 3, 2010

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ոչ հերքում, ոչ հաստատում է Ադրբեջանին C-300-ների վաճառքի լուրը

News.am. 2-8-2010- Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային համալիրների երկու դիվիզիոն վաճառելու տեղեկությունները: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ռուսական «Վեդոմոստին» գրել էր, որ «Ռոսօբորոնէքսպորտի» հետ պայմանագիր է ստորագրվել համալիրներն Ադրբեջանին վաճառելու շուրջ: «Ռոսօբորոնէքսպորտում» NEWS.am-ին հակասական տեղեկություններ էին հայտնել: «Նեզավիսիմայա գազետան» այսօր հոդված էր հրապարակել, որում մասնավորապես նշել էր, թե Մոսկվան պատրաստ է Բաքվին վաճառել C-300 «Ֆավորիտ» զենիթա-հրթիռային համալիրների երկու դիվիզիոն: Պարբերականի տվյալներով, գործարքի հնարավորության փաստը հաստատվել է: Հայտնի է, որ Տվերի ռազմա-տիեզերական պաշտպանության ակադեմիայում արդեն մի քանի տարի ադրբեջանցի կուրսանտներ են սովորում, այդ թվում՝ ուսումնասիրում են C-300 համալիրները: Թերթը նշում է նաեւ, որ գործարքը միայն քննարկման փուլում է, սակայն սկզբունքային որոշումն արդեն ընդունվել է կառավարության կողմից:

No comments: