Tuesday, August 3, 2010

Իսրայելում կասկածում են, որ Թուրքիան Իրանին գաղտնի փաստաթղթեր կտրամադրի

Tert.am. 2-8-2010- Իսրայելում մտավախություն ունեն, որ Թուրքիան կարող է Իրանին փոխանցել Իսրայելին առնչվող գաղտնի փաստաթղթեր։ Թուրքական Hurriyet թերթի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը զգուշացրել է Թուրքիայի և Իրանի հետախուզական ծառայությունների միջև կապերի ամրապնդման մասին։ Նա ասել է, որ մտահոգված է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավարի պաշտոնում իրանամետ պաշտոնյայի նշանակմամբ։ Հիշեցնենք, որ MIT-ի ղեկավարի պաշտոնում նշանակվել է 42-ամյա Հաքան Ֆիդանը, որը համարվում է Իրանին մոտ կանգնած մարդ։ Ֆիդանը ՄԱԳԱՏԷ-ում Թուրքիայի ներկայացուցիչն էր և այն թուրք դիվանագետներից մեկը, որը մասնակցել է Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններին։

No comments: