Saturday, September 18, 2010

Վանում 100 տարի անց հայերեն թերթ է տպագրվել. Van Times

News.am. 18-9-2010- Աղթամարի Ս.Խաչ եկեղեցում պատարագ անցկացնելուց օրեր առաջ, Վանում հրատարակվող Van Times թերթը տպագրվել է նաեւ հայերեն:
Ինչպես Վանից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Van Times-ի առաջին համարում ներկայացված է եղել թուրք հայտնի գրող Յաշար Քեմալի մտորումները՝ Աղթամարի Ս.Խաչի շուրջ:
Հայտնի է, որ թուրքերեն, քրդերեն, պարսկերեն եւ անգլերեն տարբերակներով տպագրվող Van Times-ի հայերենով հրատարակմանը օժանդակել է Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի խմբագրակազմը:
NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Van Times-ը կազմակերպել էր «հայերի առջեւ բացում ենք մեր տների դռները» ակցիան, որին Վանի բնակչությունը դրական էր արձագանքել:
Van Times-ը նախատեսում է Ս. Խաչի պատարագի օրը տպագրելիք հայերեն համարի առաջին էջում տեղադրել «Բարի գալուստ» արտահայտությունը:

No comments: