HayNews.am.18-9-2010- Թուրքիայի արտգործնախարարի խորհրդականի օգնական Սելիմ Էները որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «հիմնական խոչընդոտ» առանձնացնում է Լեռնային Ղարաբաղի հարցը:
«Գլխավոր հիմնախնդիրը, որ խոչընդոտում է, անշուշտ, իրավիճակն է Լեռնային Ղարաբաղում: Եթե Հայաստանը որոշակի քայլեր ձեռնարկի որոշ շրջաններից իր զորքերի մի մասը դուրս բերելու ուղղությամբ, դա, իմ կարծիքով, խիստ օգտակար կլինի», – «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սելիմ Էները` շարունակելով. – «Դա ցույց կտա, որ Հայաստանը լրջորեն է վերաբերում խաղաղության հաստատելուն ուղղված ջանքերին եւ շարժվում է ճիշտ ուղղությամբ: Մենք հուսով ենք, որ դա հնարավոր է»:
Փաստորեն Թուրքիան շարունակում է իր ուխտադրուժ քաղաքականությունն ու կրկին նախապայմաններ առաջադրում հարաբերությունների կարգավորման հարցում:
Փաստորեն Թուրքիան շարունակում է իր ուխտադրուժ քաղաքականությունն ու կրկին նախապայմաններ առաջադրում հարաբերությունների կարգավորման հարցում:


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment