Thursday, September 9, 2010

ՀՀ Նախագահը շնորհավորել է հրեական համայնքին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Սեպտեմբեր 8- ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Ռոշ ա Շանայի` Նոր տարվա տոնի կապակցությամբ, մաղթելով, որ գալիք տարին նրանց համար լինի նոր ձեռքբերումների և հաստատուն առաջընթացի տարի:
«Այս օրերին դուք մտովի անդրադառնում եք ձեր հոգևոր ժառանգությանը, ամփոփում ձեռքբերումներն ու խնդիրները և կազմում ապագայի ծրագրեր: Դուք` որպես հինավուրց ժողովրդի ներկայացուցիչներ, ձեր աշխատասիրությամբ ու տոկունությամբ, ստեղծելու ու ստեղծագործելու ձիրքով արժանիորեն հարգանք և ճանաչում եք վաստակել Հայաստանում:
Վստահ եմ, որ մեր երկրի հրեաները այսուհետ էլ իրենց ավանդը կունենան մեր հասարակության զարգացման գործում և կնպաստեն հանդուրժողականության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտի ամրապնդմանը:
Ռոշ ա Շանա տոնի առիթով ձեզ եմ հղում իմ շնորհավորանքն ու բարեմաղթանքները:
Թո՛ղ լույսով, սիրով ու ջերմությամբ լցվեն ձեր օջախները: Թո՛ղ գալիք նոր տարին լինի»,-ասված է ՀՀ նախագահի ուղերձում:

No comments: