«Tert.am», 04.09.10: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը, որը, ի դեպ, օրեր առաջ խոստովանել էր, որ ինքը հարբեցող է, մեծ արձագանք գտած իր «Ճանապարհորդություն» (A Journey) գրքում Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին կարծիք է արտահայտել՝ նշելով, որ նրանք երկուսն էլ «խելացի անձինք են»։ Բլեերի խոսքով՝ Գյուլն ու Էրդողանն «այն թուրք քաղաքական գործիչներից են, որոնց հետ հեշտ է ընդհանուր լեզու գտնել»։ «Նրանք խելացի են, գիտեն՝ ինչ են ուզում, ուզում են, որ Թուրքիան ԵՄ անդամ դառնա և խելամիտ են մոտենում կիպրոսյան հարցին»,– գրել է Բլեերը։ Բլեերը կարծում է, որ Թուրքիան տարեցտարի ամրապնդում է իր դիրքերը համաշխարհային քաղաքականությունում։ Այս մասին հաղորդում է Газета.ru–ն։
Saturday, September 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment