«Լրագիր», 03.09.10: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի (DEMYC) կազմակերպության 11 երկրներից ժամանած 18 ներկայացուցիչներին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի ձգտումները եւ ծրագրերը ուղղված են եվրոպական երկրների շարքին ինտեգրվելուն: ԼՂ հակամարտության վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, խաղաղ ճանապարհով: Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել: 'Մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե Ադրբեջանի իշխանությունները մեզ պատերազմ պարտադրեն, պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրն ու ժողովրդին եւ ԼՂ պետությունը',- հայտարարել է ԱԺ նախագահը: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Saturday, September 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment