Saturday, September 4, 2010

Խոսում են երրորդ ուժի մասին, բայց ասպարեզում կան միայն երրորդական ուժեր. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

«Tert.am», 04.09.10: «Ես արդեն 2,5 տարի է՝ լսում եմ նույն պատմությունը, թե հեսա Ռոբերտ Քոչարյանն ակտիվանալու է, հեսա ստեղծելու են մի նոր ուժ՝ երրորդ ուժ։ Ամեն օր դրա մասին խոսում են, բա խի՞ չեն անում»,- այսօրվա ասուլիսին լրագրողների հարցին հարցով պատասխանեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը։ Ըստ նրա՝ խոսում են երրորդ ուժի մասին, բայց մինչև հիմա ասպարեզում կան միայն երրորդական ուժեր։ «Մենք կենտրոնացած ենք բռնապետության դեմ պայքարի վրա։ Եթե ստեղծվելու է նոր ակտիվ ուժ, որն օգնելու է մեզ այդ պայքարում, մենք միայն կողջունենք։ Եթե ստեղծվելու է մի նոր ուժ, որն իրականում փորձելու է շեղել այս պայքարը, բնականաբար, այդ ուժի մասին մենք ամեն ինչ կասենք։ Ցույց կտանք, որ նրանք իրականում կատարում են շանթարգելի ֆուկցիան, բնականաբար, դա ինչ-որ պրոյեկտ է իշխանության կողմից։ Սա պարզ է, և ասեմ, որ մեր քարոզչության կարիքն էլ չի լինի, ժողովուրդն անմիջապես դա կզգա»,- նշեց Զուրաբյանը։

No comments: