Monday, September 27, 2010

Զբոսաշրջության համաշխարհային օրն է

Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում նշում են Զբոսաշրջության համաշխարհային օրը: Օրը նշելու որոշումն ընդունվել է 1979 թվականին` Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից` իսպանական Տոռռոմոլինո քաղաքում:
Տոնը նշելու նպատակն է զբոսաշրջության գովազդը, համաշխարհային տնտեսությունում զբոսաշրջության ավանդի լուսաբանումը, ինչպես նաև տարբեր ժողովուրդների միջև կապերի զարգացումը:
Զբոսաշրջության համաշխարհային օրը տարբեր երկրներում կազմակերպվում են զբոսաշրջիկների հավաքներ, տոնական միջոցառումներ և փառատոններ` նվիրված զբոսաշրջությանը և այս ոլորտում բիզնեսին:

No comments: