Monday, September 27, 2010

Նամազ Անիի ավերակներում` ի պատասխան Աղթամարի պատարագի

Ըստ «Էրմենիհաբեր» (Ermenihaber.am) տեղեկատվական կայքի` Թուրքիայի խորհրդարանում երկրորդ ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին, որը դեմ էր Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի կազմակերպմանը, պատրաստվում է պատասխան գործողության:
Օրերս նահանգապետերի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Բահչելին հայտարարել է, որ ի պատասխան Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագի, մեջլիսի աշխատանքների բացման հենց առաջին օրը` հոկտեմբերի 1-ին, Անիի ավերակներում ուրբաթօրյա նամազ է անելու:
«Մեջլիսի նստաշրջանի բացման առաջին օրը ես կգնամ Կարս և Աննի ավերակներում գտնվող «Ֆեթիհե» մզկիթում ուրբաթօրյա նամազ կանեմ»: Բահչելին նշել է նաև, որ այդ մզկիթը նախկինում եղել է տաճար և Արփասլանի օրոք` 1064 թվականին, վերածվել մզկիթի:
Տեղեկություն կա, որ Բահչելիի այս հայտարարությունն արժանացել է նահանգապետերի ծափահարությանը:

No comments: