Saturday, September 25, 2010

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐՈՒՅԹՆԵՐ

Թուրքիայում ծպտյալ հայերի` կրիպտո-հայերի թեման մշտապես ուսումնասիրվել է տարբեր երկրներում, ինչպես նաեւ որոշակի տեղ է զբաղեցրել հատուկ ծառայությունների աշխատանքում, որոնք տիրապետում են բավականաչափ ինֆորմացիայի: Որպես գիտահետազոտական խնդիր, կրիպտո-հայերի խնդիրը նախանշված է Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ արեւելագիտական հայտնի հաստատություններում: Թեեւ այդ ուսումնասիրությունները կատարվում են թուրքագիտության բնագավառում, բայց զբաղեցնում են հատուկ տեղ: Թուրքիայում միշտ էլ, այսպես թե այնպես, այդ թեմայով զբաղվել են կառավարական հաստատությունների մակարդակով, բայց վերջին 10-14 տարիների ընթացքում այդ թեման հայտնվել է համապատասխան կառույցների տեսադաշտում: Այդ թեման բավական բարդ եւ նուրբ է, դրա համար էլ, իմ կարծիքով, չկա անհրաժեշտություն առանց կոնկրետ նպատակի շոշափել այն, չհասկանալով ոչ հեռանկարները, ոչ էլ խնդրի բուն էությունը: Կցանկանայի նշել միայն որոշ ընդհանրություններ, որ արվել են առանձին դիտարկումների արդյունքում, վերջին 10 տարվա ընթացքում:

Արժե նշել, որ դեռեւս ոչ բոլորին է հասկանալի, թե բնակչության որ խմբերն արժե դասել կրիպտո-հայերի շարքին, որոնք ներառում են բնակչության բավական տարբեր զանգվածներ, հաշվի առնելով նրանց հանրային գիտակցությունը, պատմական հիշողությունը, լինգվիստական առանձնահատկությունները, կրոնի հանդեպ վերաբերմունքը, ինչպես նաեւ, հայկական էթնոսին ընդհանրապես: Կարելի էր առանձնացնել հետեւյալ խմբերը. 1915 թվականից շատ ավելի վաղ իսլամ ընդունածները, տարբեր դարաշրջաններում, ինչպես նաեւ 19-րդ դարի ընթացքում, 20-րդ դարի սկզբների իրադարձությունների ընթացքում եւ ավելի ուշ իսլամ ընդունածները, սուննի իսլամ դավանողները եւ այսպես կոչված պաշտոնական կրոնի հետեւորդները, շիիզմի որոշակի ձեւաչափեր դավանողները, նախ եւ առաջ ալավիտները, որոնք կանգնած են անատոլիական մուսուլմանների մեծ մասից առանձնացված, գործնականում իսլամ չընդունած, բայց մահմեդական համարվողները, եւ քրիստոնեությունը պարզունակ աղանդներով դավանել շարունակողները. ինտեգրված թուրք եւ քուրդ բնակչության հետ, բայց հայկական ինքնագիտակցությունը պահպանող. առավել քան լոյալ Թուրքական պետությանը եւ Թուրքիան իրենց հայրենիքը համարող. բավական ինդիֆերենտ վերաբերվելով թուրքական պետականության եւ ազգային շահին եւ արժեքներին:

Ինչպես տեսնում ենք, նույնիսկ տվյալ, բավական սիրողական դիտարկումները, որ արվել են Արեւմտյան Հայաստանում, Դավրիղի, Մալաթիայի, Մարաշի, Մարդինայի, Անտալիայի, Արտվինի, Գիրեսունի եւ Տրապեզոնի, Կոստանդնուպոլսի շրջաններում, ինչպես նաեւ Գերմանիայի քաղաքներում, խոսում են այդ երեւույթի բարդ խճանկարի մասին, ինչպիսին հանդիսանում են կրիպտո-հայերը: Եթե խոսենք ինչ որ էթնիկ ընդհանրության մասին, ապա իրավամբ կարելի է պնդել, որ ձեւավորվել է ոմն քրդա-հայկական էթնոս, ինչ որ չափով առանձնացված կրիպտո-հայերի մյուս խմբերից, որոնք կազմում են Արեւմտյան Հայաստանի Հարավային եւ Արեւմտյան բնակչության զգալի մասը: Թուրքական իշխանությունները լավ հասկանում են կրիպտո-հայերի տարբեր խմբերի գտնվելու աշխարհագրությունը, եւ ակտիվ օգտագործում են նրանց տրամադրություններն ու նախապատվություններն իրենց տարածաշրջանային քաղաքականության մեջ: Լավ հայտնի է, որ կրիպտո-հայերի մի մասը բացարձակապես չեն ընդունում քրդական շարժումը, իսկ մյուս մասը ինտեգրված է քրդական տարբեր քաղաքական կազմակերպությունների մեջ:

Ես արդեն գրել եմ այդ թեմայով եւ շարունակում եմ պնդել, որ ճիշտ չէ աշխարհի հայերին դիտարկել որպես միասնական եւ միածին էթնոս: Չկա որեւէ կասկած, որ ժամանակակից Թուրքիայում ստեղծվել են երեք կամ չորս հայկական էթնիկ հանրույթներ, որոնց թիվը կազմում է առնվազն 1 միլիոն մարդ յուրաքանչյուրը: Շատ հարցերում նկատվում է այդ մարդկանց տարբեր տրամադրություններ: Կարելի է նշել հետեւյալը. առաջացել է մեծ հետաքրքրություն Հայաստանի եւ նրա հետ կապված քաղաքական պրոցեսների հանդեպ. Ղարաբաղի խնդիրը գտնվում է այդ մարդկանց ուշադրության կենտրոնում. Անկախ իրենց կրոնական նախապատվությունների անկեղծությունից, բացարձակապես բոլոր կրիպտո-հայերը մեծ հարգանքով են վերաբերում Հայ Առաքելական եկեղեցուն, Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Սուրբ Էջմիածնին. բավականաչափ անլուրջ են նրանք վերաբերվում հայերի առանձին խմբերին, որոնք ապրում են Կոստանդնուպոլսում եւ Եվրոպայում. շատ, թե քիչ կրթված մարդիկ բավական տեղեկացված են Հայաստանի իրադրության, Կովկասի իրադրության, Ղարաբաղի հարցի, Մերձավոր Արեւելքում եւ Արեւմուտքում հայկական կազմակերպությունների գործունեության մասին. այսպես, թե այնպես, կրիպտո-հայերի միջավայրում միշտ գոյություն է ունեցել որոշակի հանրային սուբյեկտություն, եւ այդ սուբյեկտությունն ուժեղանում է:

Իմ կարծիքով, դասավորվել է որոշակի հայկական էթնոս, որն իր զգալի մասով իր ապագան դիտարկում է որպես թուրքական հասարակության բաղկացուցիչ մաս, եւ ձգտում է այս կամ այն ձեւով միանալ Թուրքիայի հասարակական-քաղաքական պրոցեսներին: Տվյալ հայկական բնակչության մի մասը բավական արմատականորեն է տրամադրված քաղաքական ոլորտում: Այդ ամենը շատ նման է 20-րդ դարի սկզբի վիճակին, երբ Թուրքիայում իշխանության եկան “հեղափոխականները”, եւ բնակչության շատ խմբեր դա ընկալեցին որպես կյանքի ազատականացման ազդակ: Հնարավոր է, որ որոշ ժամանակ անց հարկ կլինի տեսնել Թուրքիայի Արեւելյան տրածքներում հայկական էթնիկ խմբերի երկու հիմնական տեսակ. Մահմեդական հայեր եւ նորից քրիստոնեություն ընդունած հայեր: Բայց այդ դիտարկումները կարող են սխալական լինել, եւ հեռանկարը կլինի բոլորովին այլ: Դրա համար էլ այդ հարցին պետք է վերաբերվել, նախ եւ առաջ, որպես գիտահետազոտական խնդրի:

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

No comments: