«Լրագիր» 7-9-2010- Հայ-ռուսական վերջին զարգացումների համատեքստում շատ անգամ հնչեցին հարցեր այն մասին, թե ինչպես է վերաբերելու Արեւմուտքը ռուսական տարածաշրջանային էքսպանսիայի նոր ալիքին: Եվ ահա նախօրեին տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ համաշխարհային մի քանի բանկեր Եվրամիության Նաբուկկո ծրագրի համար հատկացնում են 4 միլիարդ դոլար: Դա ծրագրի արժեքի կեսն է, իսկ մյուս կեսը ներդնելու են այն երկրները, որոնք մասնակցում են ծրագրին: Կոնսորցիումի մասնակիցներն են գերմանական RWE, բուլղարական Bulgargaz, ավստրիական OMV, հունգարական MOL, ռումինական Transgaz եւ թուրքական Botas ընկերությունները:
Այդ տեղեկատվությունը կարելի է որոշակիորեն անակնկալ համարել, քանի որ Նաբուկկո նախագծի հեռանկարները անորոշ էին նախ եւ առաջ հենց դրա ֆինանսավորման պատճառով: Բավական թանկ` 8 միլիարդ դոլար արժեցող ծրագիրը նախատեսում է Եվրոպան ապահովել միջինասիական, իրանական, ադրբեջանական գազի նոր խողովակաշարով, որը փաստացի հակադրվելու է Եվրոպայի գազ մատակարարելու Ռուսաստանի գերիշխանությանը: Դրա համար էլ Նաբուկկոն հարուցում է Ռուսաստանի դժգոհությունը: Ահա այդ ֆոնին, Նաբուկկոյին 4 միլիարդ դոլար ֆինանսավորում տրամադրելու մասին որոշումը կարելի է համարել Արեւմուտքի պատասխանը Ռուսաստանի “էքսպանսիային”:
Հատկապես ՌԴ նախագահ Մեդվեդեւի Բաքու կատարած այցից հետո, որտեղ համաձայնություն ձեռք բերվեց, որ Ռուսաստանն Ադրբեջանից ավելի շատ գազ է գնելու: Բացի, այդ, Գազպրոմի նախագահ Միլլերն էլ Բաքվում հայտարարեց, որ Գազպրոմը հետաքրքրված է Կովկասում “Բրիթիշ Պետրոլիումի” ակտիվներով եւ եթե դրանք վաճառքի հանվեն, ապա Գազպրոմը կցանկանա գնել: Խոսքը առաջին հերթին Բաքու-Ջեյհան նավթամուղի մասին էր:
Այդ ամենից հետո Նաբուկկոյի մասին տեղեկատվությունը վկայում է, որ Արեւմուտքը մտադիր չէ տարածաշրջանը զիջել Ռուսաստանին եւ հաստատակամ է էներգետիկ ենթակառուցվածքների իր ծրագրում, ինչն էլ բնականաբար ենթադրում է քաղաքական մարտավարության աշխուժություն, այդ ծրագրերի համար “հող” ապահովելու կամ “հողը” պահպանելու նկատառումով: Այդ առումով նաեւ հատկանշական է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն ակտիվացնելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որով նրանք կողմերին արեցին ակտիվանալու կոչ:
Բանն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը Ղարաբաղի հարցին զուգահեռ, եւ թերեւս դրանից ավելի, նաեւ հանդիսանում է տարածաշրջանային առավել գլոբալ քաղաքական գործընթացների քննարկման ձեւաչափ: Եվ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվացման կոչը թերեւս ոչ այնքան վերաբերում է բուն գործընթացին, որքան պարզապես ավելի գլոբալ տարածաշրջանային եւ մերձտարածաշրջանային խնդիրներ քննարկելուն: Պարզ է, որ այդ ամենը պետք է արվի դե յուրե ձեւաչափի` Ղարաբաղի հարցի քողի տակ:
Նաբուկկոյի մասին հայտարարությունն ամենեւին չի նշանակում, որ հենց վաղն այդ նախագիծը կսկսի կյանքի կոչվել: Ավելին, դրա շինարարությունը նախատեսված է 2011 թվականից, բայց նույնիսկ այդ պարագայում, 4 միլիարդով հարցը ամբողջությամբ չի լուծվում, քանի որ դեռ կա դրան մասնակցող երկրների շրջանակը ճշտելու հարցը: Օրինակ, մասնակցելո՞ւ է արդյոք Իրանը, ի՞նչ պայմանով, կամ ի՞նչ որոշում է կայացնելու Ադրբեջանը: Բանն այն է, որ փորձագետները Նաբուկկոն անիմաստ են համարում առանց Իրանի եւ Ադրբեջանի: Այսինքն, 4 միլիարդը ավելի շատ ոչ թե հարց է լուծում, այլ բացում է քննարկումների, բանակցությունների լայն դաշտ: Դա իր հերթին Հարավային Կովկասում ենթադրում է մրցակցային միջավայրի աշխուժացում, ինչը նպաստավոր է Հայաստանի համար, քանի որ իրականում Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունը Կովկասում այժմ ավելի շատ կարող է հենց այդ մրցակցությունն ապահովել, քան ինչ որ համաձայնագրերը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment