Friday, September 24, 2010

Հունաստանի արտգործնախարարն այս տարի կայցելի Հայաստան

Նյու Յորքում Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Դրուցկասի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը քննարկել է երկու բարեկամ երկրների միջև համագործակցության ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Հունաստանի արտգործնախարարը տեղեկացրել է ֆինանսական ճգնաժամի հաղթահարման նպատակով իրականացվող աշխատանքները: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: Ընդունելով Հայաստան այցելելու հրավերը՝ Հունաստանի արտգործնախարարը տեղեկացրել է, որ Հայաստան կայցելի այս տարվա ընթացքում:

No comments: