Friday, September 24, 2010

Իրանում հայտնաբերվել է համակարգչային ամենապաշտպանված վիրուսը` Stuxnet-ը

Տեխնիկապես ամենակատարյալը համարվող համակարգչային վիրուսերից մեկն, ամենայն հավանականությամբ, ուղղված է եղել Իրանի կարևորագույն օբյեկտների աշխատանքների խաթարմանը: Այս մասին փորձագետները հայտնել են BBC-ին:
Մասնագետները կարծում են, որ Stuxnet վիրուսի բարդության աստիճանը ցույց է տալիս, որ այն գրվել է որևէ պետության պատվերով: Այն մարդուն հայտնի առաջին վիրուսն է, որը նախատեսված է ենթակառուցվածքային ռեալ օբյեկտների`էլեկտակայանների, ջրամաքրման համակարգերի ու արտադրական ձեռնարկությունների աշխատանքը խաթարելու համար:
«Այն փաստը, որ Իրանում վարակվածության դեպքերը զգալիորեն ավելի շատ են, քան աշխարհի մնացած մասերում, ստիպում է մտածել, որ այս վիրուսը հստակորեն ուղղված է Իրանի դեմ: Դա նշանակում է, որ Իրանն ունի այնպիսի մի բան, որը շատ կարևոր է նրա համար, ով գրել է վիրուսը»,-նշել են О’Мораху ընկերության աշխատակիցները:

No comments: