Monday, September 27, 2010

Փորձագետ. ԱՄՆ-ը կխափանի Իսրայելի հարձակումը Իրանի վրա

News.am. 27-9-2010- Երբ Իրանը դառնա միջուկային տերություն, այդ օրվանից կարելի է մոռանալ նրան հարվածելու հնարավորության մասին: Այդ մասին սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սեւակ Սարուխանյանը եւ հավելել, որ Իրանի դեմ ռազմական հարձակումն ավելի շուտ հնարավոր է Իսրայելի, քան ԱՄՆ-ի կողմից:
Փորձագետը նշել է, որ Իսրայելի բնակչության մեծ մասն, ըստ հարցումների, հակված է, որ հարձակվեն Իրանի վրա: «Իսրայելը գտնում է, որ բավարար ապահովված չէ ԱՄՆ-ի կողմից»,- նկատել է փորձագետը եւ հավելել, որ ԱՄՆ-ը ցանկություն չունի հարձակվել Իրանի վրա:
Մասնավորապես, նա հիշատակել է հայտնի քաղաքագետ Զբիգնեւ Բժեզինսկուն, ով նշել էր, թե ԱՄՆ-ը պետք է խափանի Իսրայելի հնարավոր հարձակումը:
Սեւակ Սարուխանյանը նշել է նաեւ, որ «Իսրայելի խնդիրը ակտուալ չէ Իրանի համար, այն ուղղակի միջոց է ազդելու ԱՄՆ-ի վրա, իր շուրջը համախմբելու իսլամիստական ծայրահեղականներին», սակայն ոչ ավելի: Որպես իր խոսքերի ապացույց, փորձագետը հիշեցրել է 1989թ. այաթոլլա Հոմեյնիի նամակները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, որտեղ նա գրել է, «Չմոռանաք, որ դա մեր ջիհադը չէ»:

No comments: