Saturday, September 18, 2010

PKK. «Հայերի և քրդերի միջև դարավոր բարեկամությունը ոչ ոք չի կարող փչացնել»

HayNews.am.17.9.2010- «Քուրդիստանի բանվորական կուսակցության»՝ PKK-ի քաղաքացիական թևը՝ KCK-ն, անդրադառնալով թուրքական մամուլում տարածված այն տեղեկություններին, թե իբր Վանի նահանգում բնակվող քրդերը դեմ են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին մասնակցելու համար հայերի` «քրդական հողեր» ժամանմանը, նշել է, որ դրանք թուրքական իշխանությունների՝ հատուկ նպատակներով տարածած հերյուրանքներն են և իրականությանը չեն համապատասխանում:
«Քրդերի ու հայերի միջև դարերից եկող բարեկամությունը ոչ ոք չի կարող փչացնել»,-նշված է PKK-ականների տարածած հայտարարության մեջ, հայտնում է Firat գործակալությունը:
Նշենք, որ ավելի վաղ որոշ թուրքական լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե Վանի նահանգում բնակվող քրդերը դեմ են հայերի ժամանմանը, քանի որ «վարչապետ Թայյիփ Էրդողանը նման կերպ փորձում է «քրդերի հողերը» տալ հայերին»:
Նշենք, որ «Քուրդիստանի ժողովրդական (նաև դեմոկրատիկ) կոնֆեդերացիան» (Koma Civakên Kurdistan կամ KCK) քրդական կազմակերպություն է, որը համարվում է «Քուրդիստանի բանվորական կուսկակցության» (PKK) ճյուղերից մեկը: Հիմնադրվել է 2005 թվականին թուրքական Իմրալը բանտում ցմահ ազատազրկման դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կարգադրությամբ: Թուրքիայում արգելված կազմակերպությունների շարքում է:
Հիշեցնենք, որ Հիշեցնենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական սոցիալիստական և ազգայնական կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան և Իրաքի հյուսիս-արևմտյան մասում Քուրդիստան պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Աբդուլլահ Օջալանի (Ապո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում Իմրալը կղզում: Թուրքական իշխանությունների դեմ մղվող 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: ՔԲԿ-ն ահաբեկչական են համարում նաև ԱՄՆ-ն և ԵՄ-ն:

No comments: