«5+1» խումբն ընդունել է Թեհրանի առաջարկը՝ բանակցություններ սկսել ատոմային ծրագրի շուրջ` նախարարների մակարդակով:
Բանակցողների խումբը համաձայնել է բանակցել Թեհրանյան համաձայնագրի հիման վրա: Այդ մասին հայտնել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Ալլահեդդին Բորուջերդին, հայտնում է jamejamonline.ir թերթի կայքը:
Նա հավելել է, թե բանակցությունները ՄԱԿ-ի հինգ մշտական անդամների եւ Գերմանիայի հետ վարելու են Իրանի առաջարկների շրջանակներում:
Իրանը պնդում է, որ բանակցություններ կվարի մայիսի 17-ին Իրանի, Բրազիլիայի եւ Թուրքիայի միջեւ Թեհրանում կնքված համաձայնագրի հիման վրա:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment