Tert.am. 26-10-2010- Փոփ երաժշտության թագավոր Մայքլ Ջեքսոնն իր մահից մեկ տարի անց ավելի շատ գումար է վաստակել, քան շոու բիզնեսի բոլոր կենդանի աստղերը։ Նա գլխավորում է Forbes–ի ամենամյա՝ շու բիզնեսի հանգուցյալ աստղերի կոմերցիոն վարկանշային աղյուսակը։Մեկ տարվա ընթացքում Ջեքսոնը հետմահու վաստակել է 275 մլն դոլար։ Կենդանի աստղերի հետ համեմատած՝ Forbes–ի հայտնի մարդկանց վարկանշային աղյուսակում իր կենդանության օրոք երբեք չընդգրկված աստղը ֆինանսական հաջողությամբ չի կարողացել համեմատվել միայն հեռուստաէկրանի ամենահարուստ և ամենաազդեցիկ կնոջ՝ Օփրա Ուինֆրիի հետ։
Մահկանացուն կնքած աստղերի վարկանշային աղյուսակի առաջին հնգյակում է հայտնվել իր ժամանակի սեքս խորհդանիշ Էլվիս Փրեսլին, որն այս տարվա ընթացքում վաստակել է 60 մլն դոլար, «Մատանիների տիրակալի» հեղինակ Ջոն Թոլկիենը՝ 50 մլն դոլար, ծաղրանկարիչ Չարլզ Շուլցը՝ 33 մլն դոլար, և երաժիշտ Ջոն Լենոնը՝ 17 մլն դոլար։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment