«ԱԶԳ», 26-10-2010 - Թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ, պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուի հոդվածը, որը ստորեւ ներկայացնում ենք, Կ. Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Արամ արք. Աթեշյանի քրոջ թոռների քրիստոնեական ակունքներին վերադարձի առնչությամբ «Հյուրիեթի» սեպտեմբերի 21-ի համարի հրապարակման արձագանքն է: Հոդվածը սեպտեմբերի 23-ին հրապարակվել է «Թուրքական օջախների» պաշտոնական կայքէջում: Առաջին հայացքից թեեւ ժամանակավրեպ է թվում, սակայն Հալաչօղլուն հոդվածում վերստին անդրադառնում է ծպտյալ հայերին, պահանջում է ինքնության ինքնակամ բացահայտում, պայմանավորելով երկրում քրդական ահաբեկչության անջատողականության հարցերի, ինչպես նաեւ ալավիների հիմնախնդրի լուծումը այս հայերի բացահայտմամբ:
Ավելին, նա կարծիք է հայտնում, որ ծպտյալ հայերի բացահայտման դեպքում ակնհայտ կդառնա, որ խնդիրը ոչ թե բնաջնջումն է, այլ դավանափոխությունը, այսպիսով հօդս կցնդի հայերի ցեղասպանության թեզը: Այսինքն, ծպտյալ հայերի բացահայտման նրա շահագրգռությունների նպատակը թուրքական ժխտողականության հիմնավորումն է եւ երկրի մասնատման վտանգի չեզոքացումը, քանի որ նա այդ հայերին համարում է ազգային անվտանգության սպառնալիք Թուրքիային:
Սակայն ինչպիսի նկրտումներ էլ ունենա Հալաչօղլուն կամ ինչ առաջադրանք էլ կատարի, այնուամենայնիվ պատճառ է դառնում, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության հետ արծարծվի նաեւ ծպտյալ հայերի հարցը: Դա կհանգեցնի՞ այս լուրջ հարցի պատշաճ մակարդակով ուսումնասիրությանը, թե՞ ոչՙ չգիտենք: Բայց որ ուսումնասիրության նախապայմանը հարցի վերարծարծումներն են, ակնհայտ է: Ահա թե ինչ է գրել Հալաչօղլուն.
«Սեպտեմբերի 21-ի համարում «Հյուրիեթ» թերթը «Արդեն անձնագրում նշում են, որ քրիստոնյա են» վերնագրով հրապարակեց Վանից ուղարկված մի թղթակցություն, որի առարկան իրականում Վանա լճի Աղթամար կղզու եկեղեցու ժամերգությունն էր: Թղթակցության մեջ նշվում էր, որ Թուրքիայում շնորհիվ Աղթամարի եկեղեցական արարողության եւ երկրի ժողովրդավարացման, այն հայերը, որոնք ստիպված քողարկում էին իրենց ինքնությունը, ազգային ակունքներին վերադառնալու հնարավորություն ստացան: Մի՞թե դա այդպես է: Մինչ հարցին պատասխանելը նշենք, որ թղթակցության մեջ հիշատակվում էին Թուրքիայի հայերի պատրիարքի տեղապահ, գերաշնորհ Արամ Աթեշյանի քրիստոնեական ակունքներին վերադարձած զարմիկների անունները, որոնց միջավայրում ճանաչել են իբրեւ քուրդ մահմեդականների: 2007-ին Կեսարիայում մասնակցելով մի գիտաժողովի, ասել էի, որ ծպտյալ բազմաթիվ հայեր ներկայանում են իբրեւ քուրդ կամ ալավի: Ասածներս այնպիսի թոհուբոհ են առաջացրել, ներառյալ ռասիզմը, ինչով ասես ինձ չվիրավորեցինՙ ենթարկելով Լինչի դատաստանի: Մինչդեռ ե՛ւ Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեզի պաշտպանողները, ե՛ւ հայկական սփյուռքը մշտապես հարց են բարձրացնում, թե ո՞ւր են կորել հայերը: Ես այդ խոսքերով ոչ քուրդ, ոչ էլ ալավի քաղաքացիներին էի վիրավորում, այլՙ վավերագրերով ապացուցում էի, թե որտեղ են հայերը: Ասածներս ամբողջությամբ հենվում էին ամերիկյան արխիվային փաստաթղթերի վրա, որոնցում անուն առ անուն, գյուղ առ գյուղ արձանագրված են բոլոր տվյալները: Արխիվային այդ փաստաթուղթը «Քրդացած հայեր» վերնագրով զեկուցագիրն է, որը պատրաստել են հայկական ծագումով պաշտոնյաները: Զեկուցագրում նշվում է, թե հայկական որ համայնքը քրդական որ աշիրաթի անունն է յուրացրել, բնակության վայրերով հանդերձ, ընդ որումՙ գյուղ առ գյուղ: Ինձ երբեք չհարցրեցին, թե որտեղից եմ քաղել այդ տվյալները, պարզապես մեղադրեցին ռասիզմի մեջ: Հարց է ծագում. այսօր ի՞նչ է պատահել, որ բոլորը, առանց այլեւայլի, կարողանում են խոսել մահմեդականի անվան տակ քողարկված հազարավոր հայերի մասին: Նրանց հանդեպ «միջավայրի ճնշումը» հերյուրանք է, որովհետեւ այդ միջավայրի բնակիչները բոլորին գիտեին, հիրավի գերաշնորհ պատրիարքի գլխավորությամբ, բոլորին էր հայտնի, թե ովքեր ծպտյալ հայ են եւ որ գյուղերում են բնակվում: Նույնիսկ երջանկահիշատակ Հրանտ Դինքն էր ասել, որ սկսած 1977-ից միսիոներները բուռն ջանքեր են գործադրում հայտնաբերելու համար ծպտյալ հայերին: Իմ պատկերացմամբ, ծպտյալ հայերի թիվն այսօր առնվազն 500 հազար է Թուրքիայում:
Հայ լինելը հանցանք չէ, ոչ էլ նսեմացուցիչ հանգամանք: Թուրքիայում ունենք հայկական ծագումով քաղաքացիներ, որոնց հետՙ նաեւ սերտ հարաբերություններ: Իմ կարծիքովՙ հայկական ծագումով մեր քաղաքացիների բուն խնդիրը ծպտյալ հայերն են, ինչպես նաեւ ցեղասպանության դատարկաբանությունը մեջտեղ բերողները: Պատմությունը ականատես է եղել բազում տհաճ իրադարձությունների, որոնցից սակայն ոչ մեկը այսպիսի փտախտի չի հանգել, այն էլՙ այսքան երկար ժամանակ: Պետք է ճշգրտել, թե ովքեր են հարցը (ծպտյալ հայերի) անձնավորել: Եթե հիշում եք, ես խնդիրը (քուրդ եւ ալավի ինքնությամբ ներկայացող հայերի) չէի անձնավորելՙ մտածելով, որ եթե իրենք իրենց բացահայտեն, ավելի ճիշտ կլինի: Հիմա էլ նույն կարծիքին եմ: Սակայն Թուրքիայում տեղի ունեցած մի շարք իրադարձությունների պարզաբանումը ենթադրում է նրանց բացահայտման անհրաժեշտությունը: Ցավոք, վերջին շրջանում Թուրքիան դարձավ էթնիկականության դրախտ: Բուն ռասիզմը հենց երկրում մարդկանց զանազանման համար նախադրյալներ ստեղծելն է: Իրավիճակը երկրում ընթանում է մոտ ապագայում Թուրքիայի տարբաժանման հունով: Իսկ դա ենթադրում է հայերին քողարկված ձեւով գույքի տրամադրումն ու փոխհատուցման համար նախադրյալների ստեղծումը:
Երբ հարցը (ծպտյալ հայերի) կատարելապես լուսաբանվի, ակնհայտ կդառնա, թե որքան անտեղի են ցեղասպանության հայկական պնդումները: Ավելին, Թուրքիան ահաբեկչության եւ քրդական անջատողականության հարցերում լուրջ տեղաշարժեր կարձանագրի, հարցի լուսաբանման դեպքում կբացահայտվեն նաեւ այն դավերը, որոնք դյութում են զուտ թուրքական ծագում ունեցող մեր ալավի քաղաքացիների դեմ: Խնդիրն այն է, թե մենք որքա՞ն ենք պատրաստ առանց վախենալու առերեսվել հարցի հետ կամ ուզո՞ւմ ենք իմանալ ճշմարտությունը, թե՞ ոչ: Ինչպես Աղթամար կղզու եկեղեցու խաչի պարագայում, որը, ըստ գերմանական աղբյուրների, 1907-ին Հայաստանից եկած Միշելյան ավազակախմբի պարագլուխը, եկեղեցին կողոպտելուց հետո տեղից հանել եւ որպես նվեր տարել է իր տիկնոջը: Թե չէ քաջ գիտենք մեր շրջապատում առկա հազարավոր հայերի գոյության մասին»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment