News.am. 22-10-2010- Թուրքիայում ընթացող սկանդալային «Էրգենեկոն»-ի հերթական դատավարության ընթացքում գործով անցնող ամբաստանյալ Օսման Յլդըրըմը բռունցքով հարվածել է մեկ այլ ամբաստանյալ, երդվյալ հակահայ թուրք գործիչ, «Աշխատավորական» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին։Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ առաջին «Էրգենեկոն»-ի դատավարության 162-րդ դատալսման ժամանակ հայտարարված ընդիջման ժամանակ Օսման Յլդըրըմը հարվածել եւ գետին է տապալել Դողու Փերինչեքին։ Դատավորը շատ է զարմացել, երբ իմացել է կատարվածի մասին եւ հարցրել, այդ ինչպե՞ս ժանդարմների հսկողության տակ հարձակում տեղի ունեցավ։
Դատավորը 4-օրյա խիստ կարգապահական պատժի է ենթարկել Օսման Յլդըրըմին, իսկ Դողու Փերինչեքը տեղափոխվել է հիվանդանոց։
Նշենք, որ Դողու Փերինչեքը հայտնի է խիստ հակահայ գործունեությամբ։ Նրա կողմից ստեղծված «Թալեաթ փաշա» կազմակերպությունը Եվրոպայում պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ։ Դողու Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։
Թուրք լրագրողները պարզել էին, որ Փերինչեքը արմատներով հայ է, քանի որ այն գյուղում, որտեղ որ ապրել են իր հայրն ու մայրը, բնակչությունը կազմել են բացառապես հայերը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment