«Լրագիր» 22-10-2010- Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, թե անհրաժեշտ է հաղթահարել Ռուսաստանի բնակչության շրջանում արմատացած պատկերացումները ՆԱՏՕ-ի ագրեսիվության եւ Ռուսաստանում դեմոկրատիայի անհնարինության մասին:Մեդվեդեւն ասել է, թե այդ պատկերացումները բավական խորը նստած են մարդկանց մեջ թե Ռուսաստանում, թե ԱՄՆ-ում եւ թե Եվրոպայում: Նրա կարծիքով, դա պետք է փոխել ընդհանուր պատմության վերաբերյալ հասարակական ընկալման եւ հասարակական հաշտության միջոցով:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ ՌԴ նախագահ Մեդվեդեւի եռակողմ հանդիպումը Ռուսաստանին մի քիչ մոտեցրեց ՆԱՏՕ-ին: Մոսկվան համաձայնել է մասնակցել ՆԱՏՕ-ի նոյեմբերին նախատեսված հանդիպմանը, որը տեղի կունենա Լիսաբոնում:
Իր հերթին, ՌԴ Պետական դումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, թե Ռուսաստանը պետք է միանգամից անդամակցի ՆԱՏՕ-ին, Եվրամիությանը, Շենգենի եւ եվրոյի գոտիներին: Եվ այդ դեպքում չի լինի երկիր, որ սպառնում է մեզ, ասել է Ժիրինովսկին: Դա, նրա կարծիքով, կտրուկ կնվազեցնի իսլամական գործոնը:
Նրա խոսքով, գալիս է այլ քաղաքակրթություն, տանկեր, հետեւակ չի լինի: Եւ չի լինի պատերազմելու կարիք: Այդ դեպքում մենք պետք է զբաղվենք միայն քաղաքացիական տնտեսությամբ, եւ այստեղ պետք է լինի ընդհանուր տարածություն, ասել է նա, թվարկելով այն բարիքները, որոնցից այդ դեպքում ռուսաստանը կարող է օգտվել:
Ժիրինովսկին ասել է, որ Թուրքիային կհանեն ՆԱՏՕ-ից, եւ թող նրանք նստեն բլոկադայի մեջ` Թուրքիան, Իրանը, արաբական աշխարհը: Այդ դեպքում Ռուսաստանը կշահի` նավթի գինը կաճի:
Նա ասել է, թե այդպիսով կավարտվեն նաեւ հետխորհրդային տարածքի խնդիրները:
Երիտասարդությունը դա է ուզում, մենք պետք է այդ մասին մտածենք: Հակառակ դեպքում նրանք բացասական վերաբերմունք կունենան պետության մասին: Նրանց հետ քշել հանրակացարաններ ու ասել` սպասեք ձեր 120 ռուբլի աշխատավարձին` արդեն չի ստացվի, ասել է Ժիրինովսկին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment