Thursday, October 7, 2010

ԱՅԴ Ի՞ՆՉ ԵՐԿԻՐ Է

«Լրագիր» 7-10-2010- Հոկտեմբերի 6-ին, ԵԽ Հայաստանի հարցերով համազեկուցող Գորան Լինբլադը նամակ է հղել ԵԽ Հայաստանի Պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանին, որում մասնավորապես ասվում է, թե ինքը չափազանց տարօրինակ է համարում այն, որ մի երկիր, որ իրեն համարում է ժողովրդավարական, չի կարողանում ժամանակ գտնել Եվրոպայի խորհրդի` Ժողովրդավարության ապագայի համար ֆորումի նախաշեմին մոնիտորինգային խմբի համազեկուցողների հետ մի քանի բարձր մակարդակի հանդիպումների համար: “Սա կարծես հաստատում է իմ այն կարծիքը, որ Հայաստանը դեռ բավականաչափ հասուն չէ ֆորումը հյուրընկալելու համար”, ասում է Լինբադը:
Լինբլադը նշում է, որ համազեկուցողների այցը մի քանի անգամ հետաձգվել է տարբեր պատճառներով, ներառյալ այն, որ վերջին պայմանավորվածությունը մերժվել է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի կողմից:
“Ինձ մոտ այն տպավորությունն է, որ պատճառն իմ անձն է և իմ նվիրվածությունը մարդկային արժեքներին, ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը, որ Հայաստանի իշխանությունները հետաձգում են համազեկուցողների այցը, իմանալով, որ Ասամբլեաից իմ հեռանալը հնարավորություն կստեղծի մի նոր ու պակաս անկախ զեկուցողի նշանակման համար”:

Լինբլադը նաև նշել է, թե ինքը անձնական ոչինչ չունի այս հարցում, սակայն մոնիթորինգի թվացյալ ձգձգումը վիավորանք է Եվրոպայի Խորհրդին:

No comments: