Thursday, October 7, 2010

Գրականության Նոբելյան մրցանակակիրը պերուացի գրողն է

Գրականության Նոբելյան մրցանակն այս տարի ստացավ պերուացի գրող Մարիո Վարգաս Լյոսեն (Mario Vargas Llosa): Այդ մասին քիչ առաջ հայտարարվեց Ստոկհոլմում Նոբելյան մրցանակաբաշխության ժամանակ, տեղեկանում ենք մրցանակաբաշխության պաշտոնական կայքէջից:
Ըստ հայտարարության, 2010-ին գրականության Նոբելյան մրցանակլը շնորհվել է Մարիո Վարգաս Լյոսեին իշխանության կառուցվածքը քարտեզավորելու և անհատի ըմբոստությունը, խայտառակությունը մարմնավորող վառ կերպարներ ստեղծելու համար:
Մրցանակն ստացած գրողը 10 մլն շվեդական կրոնը կստանա անձամբ Շվեդիայի թագավոր Կարլոս 16-րդ Գուստավի կողմից, դեկտեմբերի 10-ին կայանալիք մրցանակի հանձնման արարողության ժամանակ:

No comments: