Wednesday, October 6, 2010

Թուրքիայում ձերբակալել են քրդական կուսակցության նահանգային ղեկավարին

News.am. 6-10-2010- Թուրքական դատախազության հրամանով բերման է ենթարկվել 25 մարդ, ովքեր մեղադրվում են հոկտեմբերի 1-ին Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքում անօրինական բողոքի ակցիաներ եւ PKK-ի անունից փողոցային անկարգություններ կազմակերպելու մեջ:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` դատախազությունը ստանալով համապատասխան ցուցմունքները, կալանման որոշում է կայացրել 8 հոգու նկատմամբ, այդ թվում` քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Շանլըուրֆայի նահանգային կառույցի ղեկավարի նկատմամբ:

No comments: