Tert.am. 6-10-2010- Վանի առևտրաարդյունաբերական պալատը պատրաստվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Սփյուռքի գաղթօջախներին ուղարկել Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու լուսանկարները: Այս մասին, թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն:
«Թուրքիայի հանդուրժողականությունը ողջ աշխարհը տեսավ: Թուրքիան մեծ երկիր է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Սփյուռքին հրավիրում ենք Աղթամար կղզի: Մենք անկեղծ ենք, և եթե անկեղծ են Էջմիածինն ու Սփյուռքը, թող գան և տեսնեն եկեղեցին: Խոստանում ենք նրանց անպայման հրավիրել»,- հայտարարել է Քանդաշօղլուն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու գմբեթին մեկ օրվա ընթացքում անսպասելիորեն տեղադրվեց և օծվեց խաչը: Սակայն սեպտեմբերին Սուրբ խաչում պատարագը մատուցվեց առանց խաչի: Պատարագից շաբաթներ առաջ թուրքական իշխանությունները հայտարարում էին, որ խաչը տեխնիկապես հնարավոր չէ մինչև պատարագը տեղադրել եկեղեցու գմբեթին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment