Monday, October 11, 2010

Յուրի Վարդանյանը վթարի է ենթարկվել

Tert.am. 11-10-2010- Հոկտեմբերի 9-ին վթարի է ենթարկվել ծանրորդ Յուրի Վարդանյանը։
Ինչպես հայտնում են «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից, հոկտեմբերի 9-ին`ժամը 08.29-ին, տեղեկատվություն է ստացվել, որ հոկտեմբերի 8-ին ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ում «Լեքսուս» մակնիշի 99 ՈՈ 007 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Երևան քաղաքի Պարոնյան փողոցի 8-րդ շենքի թիվ 22 բնակարանի բնակիչ, 1956թ. ծնված Յուրի Վարդանյան) բախվել է «ԿԻՕ-6 K-701» մակնիշի 0788 NK պետհամարանիշի տրակտորին (վարորդ` Աբովյան քաղաքի բնակիչ Սերժիկ Գասպարյան), ինչի հետևանքով Յու. Վարդանյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Աշտարակ քաղաքի հիվանդանոց, այնուհետև` Երևան:

No comments: