Monday, October 11, 2010

Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնում է Վրաստան

News.am. 11-10-2010- Հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Վրաստան է ժամանում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Այս մասին հոկտեմբերի 11-ին, ավանդական բրիֆինգի ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն: Այցելության ընթացքում Մամեդյարովը կհանդիպի իր վրացի գործընկեր Գրիգոլ Վաշաձեի հետ, որի ժամանակ կքննարկվեն երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրներ:
Երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի շրջանակներում:

No comments: