Tert.am. 25-10-2010- «Կառավարությունը գնում է վա բանկ, այսինքն ցանկանում է իրականացնել այն, ինչ պլանավորել է կես տարի առաջ»,- այսօր ԱԺ շենքի մուտքի առջև կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը։Ակցիայի մասնակիցները կոչ են անում պատգամավորներին չընդունել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքների փոփոխությունների նախագիծը։ Այսօր երեկոյան նախաձեռնությունը պատրաստվում է տարածել հայտարարություն, որում կներկայացնի փոփոխությունների «կործանարար հետևանքները»։
Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ եթե խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ էլ ընդունի «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը, իրենք դրա դեմ պայքարի այլ լուծումներ կգտնեն։
«Մենք համոզված ենք, որ մեր համակարգված, անզիջում պայքարի արդյունքում այդ դպրոցները չեն գործելու»,- ասաց Հովհաննիսյանը։
Ի պատասխան այն դիտարկմանը, թե ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ դրանք ոչ թե օտարալեզու դպրոցներ բացելու նախագծեր են, այլ ընդամենը միջազգային կրթական ծրագրերի իրականացում, նախաձեռնության ներկայացուցիչը արձագանքեց. «Կարելի է ասել «մարմնավաճառ», կարելի է ասել «այլընտրանքային պահվածք». դրանք զուտ խոսքեր են։ Այս նախագծերով օտարալեզու դպրոցներ են բացվելու»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment