Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամադռեզա Ռահիմիի հրավերով, երկօրյա պաշտոնական այցով այսօր` հոկտեմբերի 25-ի առավոտյան մեկնել է Թեհրան։Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարկան հանձնաժողովի համանախահ Արմեն Մովսիսյանը, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, Կառավարության եւ նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, գործարարներ, պաշտոնատար այլ անձինք։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment