Friday, October 8, 2010

ՀՀ Զինված ուժերում նշում են Տանկիստի օրը

Aysor.amղ 8-10-2010- Այսօր ՀՀ Զինված ուժերում նշում են Տանկիստի օրը: 1992 թվականի հոկտեմբերի 8-ին ավարտվեց ՀՀ ԶՈՒ տանկային զորամասի ձևավորումը:
Խոսելով հայ տանկիստներից` անհնարին է չհիշատակել հայ մարշալ, Հայրենական Մեծ Պատերազմի հերոս Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանին, ով ծնունդով Լեռնային Ղարաբաղի Չարդախլի գյուղից էր:
1941 թվականի աշնանը Հ. Բաբաջանյանը նշանակվում է 395-րդ հետևակային գնդի հրամանատար: Կարմիր բանակի պատմության մեջ առաջին անգամ, մի շարք զորամասերի թվում, գվարդիայի կոչում է շնորհվում 127-րդ դիվիզիային, որի կազմում էր նաև Հ. Բաբաջանյանի ղեկավարած գունդը:
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944 թվի ապրիլի 26-ի հրամանագրով գվարդիայի փոխգնդապետ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանին շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում` գերմանական զավթիչների դեմ մղվող պայքարում հրամանատարության առաջադրանքներն օրինակելիորեն կատարելու և մարտերում ցուցաբերած հերոսության և խիզախության համար:
1975-ին նրան շնորհվում է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում:

No comments: