Friday, October 8, 2010

Նոբելյան ամենաինտրիգային օրն է. այսօր հայտնի կդառնա Խաղաղության մրցանակի դափնեկիրը

Այսօր պարզ կդառնա խաղաղաթյուն ասպարեզում Նոբելյան 2010թ. մրցանակակրի անունը։
Մրցանակակրի անունը, ավանդության համաձայն, կհայտարվի Օսլոյում ՝ Երևանի ժամանակով ժամը 14։00։
Նոբելյան հանձնաժողովը խոստանում է անակնկալ մատուցել միջազգային հանրությանը և հայտնում է, որ այս տարի ստացել է ռեկորդային թվով հայտեր. փետրվարի 1–ի դրությամբ կոմիտեն արդեն 237 հայտ էր ստացել, որից 199–ը՝ տարբեր հասարակական գործիչներ են, մնացածը՝ կազմակերպություններ։
Հիշեցնենք, որ չնայած այն հանգամանքին, որ այս մրցանակաբաշխության ավանդության համաձայն՝ թեկնածուների ամբողջական ցուցակը խիստ գաղտնի է պահվում և միայն 50 տարի անց` 2060թ. մարդիկ կարող են իմանալ բոլոր թեկնածուների անունները, այնուամենայնիվ իրենք՝ հայտատուները, ցանկության դեպքում իրավունք ունեն հայտնել իրենց թեկնածությունների մասին։
Եվ ահա այս եղանակով այս տարի պարզ է դարձել թեկնածուներից մի քանիսի անունները՝ ինտերնետի հայրեր Վինթոն Սերֆը, Թիմ Բերներս Լին, Լորենս Ռոբերտսը, Զիմբաբվեի վարչապետ Մորգան Ցվանգիրաին, կոլումբացի քաղաքագետ Պեդադ Կորդոբան։
Թեկնածուների շարքում է նաև ռուս իրավապաշտպան Սվետլանա Գանուշկինան։
Առաջադրվել է նաև իռլանդական ռոք U2 խմբի վոկալիստ Բոնոն, որը հայտնի է Աֆրիկա մայրցամաքում իրականացրած իր մարդասիրական օգնությամբ, ինչպես նաև Իլինոյս նահանգի նախկին նահանգապետ Ջորջ Ռայանը, որն իր ղեկավարած նահանգում արգելել է մահապատիժը, սակայն այժմ բանտում է՝ կաշառակերության մեղադրանքով։
Իսկ կազմակերպություններից հայտնի են Եվրամիության և Սիերա Լեոնեի հատուկ դատարանի թեկնածությունները։
Մրցանակակրի անունը պարզ կդառնա այսօր, իսկ մրցանակը նրան կհանձնվի դեկտեբերի 10–ին՝ Օսլոյում, ինչպես կարգադրել է Նոբելյան մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելը։ Հիշեցնենք, որ մյուս Նոբելյան մրցանակները հանձնվում են Ստոկհոլմում։
Երեկ պարզ դարձավ գրականության ասպարեզում 2010թ. Նոբելյան մրցանակակրի անունը,այդ մրցանակին արժանացավ պերուացի գրող Մարիո Վարգաս Լոսան «անհատի ընդդիմության, ապստամբության և պարտության վառ կերպարների համար։
Հոկտեմբերի 6–ին հայտարավեց քիմիայի բնագավառում Նոբելյան դափնեկրի անունը. մրցանակին արժանացան ամերիկացի Ռիչարդ Հեքը և ճապոնացիներ Էյ Իչի Նեգիշին և Ակիրո Սուզուկին՝ օրգանական սինթեզում պալլադիումե կատալիզատորներ ստեղծելու համար։
Հոկտեմբերի 5–ին հրապարակվեց ֆիզիկայի բնագավառում 2010թ. Նոբելյան մրցանակակիրների անունները։ Դրան արժանացան Անգլիայում աշխատող ծագումով ռուս Կոնստանտին Նովոսելովը և Անդրեյ Գեյմը՝ գրաֆենը ստեղծելու համար։
Իսկ հոկտեմբերի 4–ին պարզ դարձավ ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզում մրցանակակիրը՝ արտաարգանդային բեղմնավորման հեղինակ Ռոբերտ էդվարդսը։
109–րդ Նոբելյան մրցանակաբաշխությունը կավարտվի հոկտեմբերի 11–ին, այդ օրը հայտնի կդառնա տնտեսության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը։

No comments: