Thursday, October 7, 2010

Աշխարհահռչակ ծխող կապիկը սատկել է

Tert.am. 7-10-2010- Հարավաֆրիկյան հանրապետության Բլումֆոնտեյնի կենդանաբանական այգում մահացել է աշխարհռչակ ծխախոտամոլ շիմպանզեն՝ Չառլին։
Նա համաշխարհային հռչակ էր ձեռք բերել ոչ միայն իր անկրկնելի դիմախաղի և կենսախնդության, այլև շոգեքարշի պես ծխելու սովորության շնորհիվ։
Կապիկը ծխել սովորել էր՝ նմանակելով կենդանաբանական այգու այցելուներին։ Նա շարունակ երկու մատները մոտեցրել է բերանին, ինչը նկատելով՝ մարդիկ նրա վանդակի մեջ ծխախոտ և կրակայրիչ են նետել։ Ընդունակ կենդանին արագ ծխել է սովորել և ստիճանաբար կախվածություն ձեռք բերել նիկոտինից։
Այժմ բժիշկները պարզում են նրա մահվան պատճառը։ Հիշեցնեք, որ Չառլին, չնայած ծխում էր, բավական երկար է ապրել՝ 52 տարի, մինչդեռ նրա ցեղակիցները սովորաբար ապրում են 36–40 տարի։
Հիշեցնենք, որ կենդանիների պաշտպանները բազմիցս բողոքում էին՝ պահանջելով վերջ տալ կենդանու թունավորմանը, բայց ապարդյուն։

No comments: