Wednesday, October 6, 2010

Գործարար Քանդաշօղլուն և հանդուրժողականությունը

HayNews.am. 6-10-2010-Վանի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն նորից անդրադարձել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին՝ այս անգամ աշխարհին ցույց տալով «Թուրքիայի հանդուրժողականությունը», հայտնում է Cihan գործակալությունը:
Թուրք գործարարը նշել է, որ ինքը պատրաստվում է Սուրբ Խաչի տեղադրված խաչի լուսանկարներն ուղարկե լՄայր Աթոռ և սփյուռքահայությանը, ինչպես նաև նրանց հրավիրել կղզի՝ իրենց աչքով տեսնելու եկեղեցին և խաչը: «Թուրքիան համայն աշխարհին ցույց տվեց իր հանդուրժողականությունը: Մենք անկեղծ ենք և Էջմիածնից ու սփյուռքից ժամանած հայերին պատվով կընդունենք»,-եզրափակել է իր գովազդը Քանդաշօղլուն:

No comments: