Monday, October 11, 2010

Իրանի պաշտպանության նախարարն Ադրբեջանում է

Tert.am. 11-10-2010- Իրանի պաշտպանության նախարարը Ահմեդ Վահիդին այսօր ժամանել է Ադրբեջան։ Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Իրանի պաշտպանության նախարարն ասել է, որ այցի ընթացքում քննարկվելու են ինչպես երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է 1news.az –ը։
«Հուսով եմ, որ հանդիպումն արդյունավետ կլինի մեր երկրների և տարածաշրջանի համար»,– հայտարարել է Ահմեդ Վահիդին։
Պաշտպանության նախարարը նաև նշել է, որ Կովկասում խաղաղության և կայունության վերականգնման համար Իրանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Ադրբեջանին և տարածաշրջանի մյուս երկրներին։
Վահիդին նաև հայտարարել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն Կասպից ծովում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:

No comments: