Monday, October 11, 2010

Անթալիայի քաղաքապետ. Թուրքիայի մշակույթի նախարարի պահվածքը վայել բան չէր

Panorama.am. 11-10-2010- Կուստուրիցան եկավ, ծանր խոսքեր ասաց ու գնաց: Այսպես է բնութագրել «Ռադիկալ» թերթը Անթալիայում «Ոսկե նարինջ» միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով աշխարհահռչակ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի կատարած այցը Թուրքիա: Ի պատասխան իր դեմ սանձազերզված աննախադեպ արշավի, Կուստուրիցան դադարեցրել է իր մասնակցությունն ու հեռացել Թուրքիայից: Սերբիա վերադառնալուց առաջ Կուստուրիցան հայտարարել է, որ, այն ինչ տեսավ Թուրքիայում, բարբարոսություն էր, իսկ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի պահվածքն էլ` թշնամական:
Հիշեցնենք, որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը և թուրք ռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուն ևս բոյկոտել են ու հրաժարվել մասնակցել այդ կինոփառատոնին, քանի որ այնտեղ ներկա է նաև Կուստուրիցան:

Անթալիայի քաղաքապետ Մուստաֆա Աքայդըն էլ ներողություն է խնդրել Կուստուրիցայի դեմ կազմակերպված արշավի համար: Նա նշել է, որ Թուրքիայի մշակույթի նախարարի պահավածքը վայել բան չէր և խիստ ամոթալի էր:
http://www.panorama.am/am/world/2010/10/11/kusturica
/

No comments: