«Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատալսման ժամանակ որոշվել է գլխավոր կասկածյալ Օգյուն Սամասթի դատավարությունը տեղափոխել անչափահասների գործերով դատարան, հայտնում է DHA-ն:Դատարանը նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով, որ Սամասթը հանցագործության կատարման պահին եղել է 17 տարեկան, ինչը նշանակում է, որ այդ պահին նա անչափահաս է եղել:
Հիշեցնենք, որ 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև թուրք ազգայնականների կողմից արձակված կրակին զոհ դարձած Հրանտ Դինքի (սեպտեմբերի 15, 1954 թ, Մալաթիա-հունվարի 19, 2007 թ., Ստամբուլ) սպանության մեջ մեղադրվում է թուրք ազգայնական Օգյուն Սամասթը, ինչպես նաև նրան սպանության դրդող Յասին Հայալը և Էրհան Թունջելը: Սկզբում նշվում էր, որ սպանությունն իրականացրել է միայն Սամասթը, սակայն ավելի ուշ կասկածներ առաջացան, որ հայ խմբագրապետի սպանությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև Թունջելը:
Նշենք նաև, որ թուրքական դատարանը պարտավորվել է Դինքի սպանության գործի շրջանակներում քննել էրգենեքոնականների նախագծած «Ճաղավանդակ» գործողությունների պլանը, որում առանձին գլուխ էր հատկացվել Դինքի սպանությանը:
Թուրքիայում մինչ այժմ ընթացող դատական գործընթացը բազմիցս ենթարկվել է քննադատությունների՝ դանդաղության և մեղավորներին պատժելու բավարար կամք չցուցաբերելու համար:
Դինք ընտանիքի փաստաբանները դիմել են նաև Եվրոպայի մարդու իրավունքների դատարան՝ պահանջելով պատժել Թուրքիային՝ Դինքի սպանությունը չկանխելու համար: Եվրոպական դատարանը բավարարել էր հայցը, Թուրքիային մեղադրել կյանքի և խոսքի ազատության իրավունքը ոտնահարելու մեջ և պարտադրել էր փոխհատուցում վճարել:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment