Monday, October 25, 2010

Իրանում սկսվել են հայաստանյան պատվիրակության հանդիպումները

Թեհրանում այս պահին ընթանում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամադ Ռեզա Ռահիմիի հետ։
Այսօր նախատեսվում է Հայաստանի էներգետիկայի, կրթության, էկոնոմիկայի, սփյուռքի գյուղատնտեսության նախարարների հանդիպումներն իրենց իրանցի գործընկերների հետ, ինչպես նաև Տիգրան Սարգսյանի հանդիպումը Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիի հետ։ Այնուհետև հայաստանյան պատվիրակությունը կայցելի Թեհրանի հայոց «Արարատ» մարզամշակութային կենտրոն, հանդիպում կունենա իրանահայ համայնքի հետ։
Վաղը նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ, ինչպես նաև առանձնազրույց Իրանի նախագահի առաջին տեղակալի հետ։
Նախատեսվում է փաստաթղթի ստորագրում երկու երկրների կրթության նախարարությունների միջև։
Իրանի Հանքերի, առևտրի և արդյունաբերության պալատում տեղի կունենա հայ գործարարների և կառավարության ներկայացուցիչների հանդիպումը իրանցի գործարարների և պաշտոնյաների միջև։
Ինչպես Թեհրանից հաղորդում է Tert.am-ի թղթակիցը, նախատեսվում է քննարկել հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների ստեղծման, իրանական հումքով արտադրության կազմակերպման և արտադրանքի արտահանման հարցեր։

No comments: